Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի: Հաղորդվում է, որ թիրախների թվում եղել են արձակման կայանքներ և շենքեր, որոնք «Հըզբոլլահի» զինյալներն օգտագործել են իսրայելական ուժերի և Իսրայելի տարածքի դեմ հարձակումներին աջակցելու համար:

 
Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին Լիբանանի հարավին հարվածելու մասին՝ նախապես կոչ անելով տարհանել այդ հատվածում 20 շրջանի բնակիչներին: Հարվածներ են հասցվել այդ թվում Էն Նաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին։

Լրատվամիջոցների տվյալով՝ հարվածների հետևանքով 4 մարդ է զոհվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում