ԿԿարմեն Ղուկասյան

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ

Հունիսի 12-ին՝ ժամը 18։04-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դզեր» կոչվող տարածքում չորս քաղաքացի անցել են գետի մյուս կողմ և չեն կարողանում հետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդահովիտ բնակավայրի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիները UAZ մակնիշի ավտոմեքենայով անցել են գետը և չեն կարողանում վերադառնալ:

Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցնել են գետի մյուս կողմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում