ԿԿարմեն Ղուկասյան

2021-ին սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի խաթարում և վնաս. ՇՄ նախարարի անդրադարձը Շիկահողի արգելոցին

2021-ին սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի խաթարում և վնաս. ՇՄ նախարարի անդրադարձը Շիկահողի արգելոցին

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին՝ հետաքրքրվելով Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից հնարավոր ծառահատումների վերաբերյալ և արդյոք այդ հարցով քննարկում եղել է Ադրբեջանի հետ:

«2021-ին սահմանամերձ հատվածներում մենք ունեցել ենք էկոհամակարգի խաթարում և վնաս: Անտառաշերտը վնասվել է, այսինքն՝ արգելոցի ամբողջականությունը խաթարվել է, ունեցել ենք վնասներ: Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակ փորձ է եղել երկու կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ էս պահին ունեցած իրավիճակը տվյալ հատվածում մեզ հնարավորություն չի տալիս, որպեսզի իրականացնենք ավելի խոր ուսումնասիրություն, և օրինակ, անել վնասի գնահատում, այդ հարցը առկախվել է մեկ շատ կարևոր հարցի պատճառով՝ սահմանազատման աշխատանքների իրականացման համար»,- տեղեկացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ իր համար, որպես ՇՄ նախարարի, բնապահպանական հարցերն անչափ կարևոր են, բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես Կառավարության անդամ, ունենք շատ ավելի կարևոր օրակարգ՝ խաղաղության օրակարգը:

«Ես վստահ եմ, որ դե ֆակտո խաղաղությունը, որ այս պահին ունենք, երբ ամբողջությամբ հաստատվի դե յուրե և ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ այն միջազգային հարթակներում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք, առաջարկություններով հանդես գանք, օրինակ՝ իրականացնենք անդրսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր»,- հայտնեց Մաթևոսյանը:

Նրա խոսքով՝ գործընկերները տեղի ունեցածը բնութագրել են որպես էկոլոգիական աղետ, սակայն վստահեցրեց՝ տեղի ունեցածը էկոլոգիական աղետ չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում