ԿԿարմեն Ղուկասյան

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձաժողով՝ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

Դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը նախօրեին հայտնել էր, որ արագ պատասխան չստանալու դեպքում դիմելու են Սահմանադրական դատարան: 

Օրեր առաջ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում