ԷԷմմա Վարդանյան

Մեծ գործարք կնքվեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ․ Թրամփը հայտարարություն է արել

Մեծ գործարք կնքվեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ․ Թրամփը հայտարարություն է արել

Միացյալ Նահանգները «հենց նոր մեծ գործարք կնքեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Մենք պետք է ավարտենք փաստաթղթերի պատրաստումը։ Դա պետք է տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հավանաբար ստորագրում կլինի, հնարավոր է՝ Եվրոպայում, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն, դա պետք է տեղի ունենա բավականին արագ։

Մենք ունենք համաձայնագիր, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Այսպիսով, սա շատ կարևոր հանգրվան է»,֊ ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը նույնպես կբացվի, հենց այդ մասին համաձայնագիրը լինի։

Ըստ նրա` գործարքին համաձայնել է Իրանի բարձրագույն ղեկավարությունը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ խոսել է տարածաշրջանային առաջնորդների, այդ թվում՝ Պարսից ծոցի դաշնակիցների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հավելելով. «Ամբողջ Մերձավոր Արևելքը շատ գոհ է»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում