ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն շահագրգռված չէ ՆԱՏՕ-ում Ուկրաինային ընդունելու

ԱՄՆ-ն շահագրգռված չէ ՆԱՏՕ-ում Ուկրաինային ընդունելու

Միացյալ Նահանգների նախագահի ազգային հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայենը հայտարարել է. «Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ին ցանկալի է իր կազմում ընդունել Ուկրաինային և դրանով ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ»: Օ՚Բրայենը նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է Ռուսաստանի հետ բախումը կանխելու համար:

Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերի 1-ին Կիևը պաշտոնապես դիմել էր դաշինքին՝ Ընդլայնված հնարավորությունների ծրագրին միանալու խնդրանքով: Ծրագիրը, հիմնականում, հնարավորություն է տալիս ընդլայնել երկխոսությունը հետախուզության ոլորտում: Այսօր այն ներառում է ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետություններ Վրաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան և Հորդանանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում