ՀՀայկ Նավասարդյան

Վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը թևակոխել է գործնական փուլ․ ԲԸՏՄ

Վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը թևակոխել է գործնական փուլ․ ԲԸՏՄ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական՝ երկրորդ նիստը, որը գլխավորել է տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Հանդիպման առանցքում վայրի կենդանիների և բույսերի շրջանառության ու պահման պայմանների կարգավորմանն ուղղված արդեն իսկ մշակված նախագծերն են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ ու ոլորտի այլ մասնագետներ։

 

Աշխատանքային խմբի գործունեության շրջանակում ուսումնասիրվել և վերլուծվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, գնահատվել է դրանց համապատասխանությունը CITES կոնվենցիայի պահանջներին և միջազգային չափորոշիչներին։ Կատարված աշխատանքների արդյունքում մշակվել են առաջարկություններ՝ թույլտվությունների տրամադրման և վերահսկողության գործընթացների կատարելագործման, ինչպես նաև ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տնօրինման և տիրապետման կարգերի հստակեցման ուղղությամբ։

 

Միաժամանակ իրականացվել է օրենսդրական դաշտում կիրառվող հասկացությունների վերանայման և ճշգրտման աշխատանքներ, ինչպես նաև մշակվել են առաջարկներ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նվազագույն չափորոշիչների սահմանման վերաբերյալ։
 
Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար՝ ապահովելով դրանց տեղաշարժի ամբողջական հետագծելիությունը։

 

Կարևոր քայլեր են ձեռնարկվել նաև սահմանային և ներքին շուկայի վերահսկողություն իրականացնող պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Մշակվել են տեղեկատվության օպերատիվ փոխանակման թվային մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և ապօրինի շրջանառության կանխարգելմանը։

 

Աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունների փաթեթն ամփոփման փուլում է և կներկայացվի հետագա իրավական կարգավորումների և օրենսդրական փոփոխությունների գործընթացում կիրառման նպատակով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում