ՄՄերի Եգորյան

Դիլիջանի ոլորաններում և Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է

Դիլիջանի ոլորաններում  և Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դիլիջանի ոլորաններում  և Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային

ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում