ՔՔրիստինե Ոսկանյան

Արմավիրի մարզում լցակայանի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր

Արմավիրի մարզում լցակայանի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում գործող, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Արտաշես Մնոյան Վոլոդյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողը նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքն իրականացրել է չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։ Արդյունքում կասեցվել է «Արտաշես Մնոյան Վոլոդյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։

Տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում