ԳԳոհար Սարգսյան

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարները

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի,  Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հունիսի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման և արտահանման խթանման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունները։

 

Անդրադարձ է կատարվել արտահանման ոլորտում ներկայումս առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիներին, գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

 

Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի հետագա խորացման պատրաստակամությունը՝ վերահաստատելով փոխշահավետ գործակցության կարևորությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում