ՎՎարդան Հովսեփյան

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանն ավարտեց ելույթը

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանն ավարտեց ելույթը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանն ավարտել է ելույթը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մրցումային երկրորդ օրը Դավթյանը հանդես է եկել հենացատկի և պտտաձողի վարժությունների որակավորման փուլում: Հենացատկում նա 13.100 միավորով գրավել է 20-րդ տեղը, իսկ պտտաձողի վարժությունում գրանցել է 13-րդ արդյունքը (13.733 միավոր):

Ավելի վաղ Արթուրին չէր հաջողվել եզրափակիչի ուղեգիր նվաճել նաև նժույգի թափերում (25-րդ տեղ) ու ազատ վարժությունում (29-րդ տեղ):

Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ: Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը հանդես կգան օղակների վարժության եզրափակիչում, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգի թափերի:

Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում