Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ

ԱՍՀ նախարարությունը հիշեցնում է, թե կերակրողին կորցնելու դեպքում ովքեր և ինչ ընթացակարգով կարող են ստանալ կենսաթոշակ կամ նպաստ։

Ըստ այդմ՝ պետությունը տրամադրում է կենսաթոշակ կամ նպաստ ընտանիքում կերակրողի մահվան դեպքում: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է, եթե մահացած անձն ունի անհրաժեշտ աշխատանքային ստաժ, դրա բացակայության դեպքում նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: Նպաստի չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 46 հազար դրամ, 2 ծնողին կորցրած երեխայի կամ ծնողի դեպքում՝ 130 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ունեն մահացած անձի՝ մինչև 18 տարեկան երեխաները, առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակները մինչև ուսումնառության ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարի լրանալը, նաև կերակրողի մահվան օրվա դրությամբ 63 տարին լրացած կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում, ինչպես նաև ամուսինը, խնամակալը կամ ընտանիքի այլ չափահաս անդամը, եթե խնամում է մինչև 14 տարեկան երեխայի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում