ՄՄարիամ Մխիթարյան

Պետեր Մադյարը բարձրացրել է Ուկրաինայում ապրող հունգարացիների իրավունքների հարցը

Պետեր Մադյարը բարձրացրել է Ուկրաինայում ապրող հունգարացիների իրավունքների հարցը

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը Կիևին հիշեցրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկից առաջ Բուդապեշտի առաջադրած 11 պահանջը կատարելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնել է Magyar Nemzet-ը։

Թերթը նշել է, որ Բուդապեշտում մտահոգված են ուկրաինական Անդրկարպատյան շրջանում բնակվող հունգարացիների իրավունքների ոտնահարմամբ: Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրիյ Սիբիհան գրել էր, որ Կիևը պատրաստ է աշխատել Բուդապեշտի հետ Ուկրաինայում բնակվող հունգար ազգային փոքրամասնության իրավունքների խնդրի շուրջ:

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին խոչնդոտելը կարող է թանկ նստել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի համար՝ հայտարարել են Եվրամիությունում: Այդ մասին հայտնում է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բացի դրանից՝ թերթը գրում է, որ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է «հնարավորինս շուտ» լուծել Ուկրաինայի՝ համայնքին անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցը, այսինքն՝ մինչև հունիսին կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում