ՄՄարո Թարվերդյան

ՓԾ տնօրենն այցելել է Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ․ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ

ՓԾ տնօրենն այցելել է Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ․ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։

Արամ Ղազարյանը շրջել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Փրկարար ծառայության տնօրենին են ներկայացվել դեպք-պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները, հատուկ և օժանդակ գույք-սարքավորումները, ինչպես նաև դեպքերին արձագանքելու մարտավարությունը։

Արամ Ղազարյանը ծառայողներից հետաքրքրվել է նրանց հուզող խնդիրների ու աշխատանքային մարտահրավերների մասին։

Փրկարար ծառայության տնօրենը, անդրադառնալով ծառայողների ատեստավորման գործընթացին, նշել է, որ այն կարևոր նշանակություն ունի մասնագիտական աճի և ծառայության արդյունավետ կազմակերպման համար։ Նա ծառայողներին հորդորել է ակտիվ ներգրավվել ատեստավորմանը՝ ընդգծելով, որ գործընթացը հնարավորություն է տալիս զարգացնելու մասնագիտական կարողություններն ու միաժամանակ բարելավելու սոցիալական երաշխիքները։

Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսելով ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջնահերթությունների մասին՝ անդրադարձել է փոխգործակցությանն ու արձագանքման կարողությունների շարունակական զարգացմանը։

Արամ Ղազարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործընթացը՝ կարևորելով պարբերական վերապատրաստումների և գործնական վարժանքների անհրաժեշտությունը։

Փրկարար ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում