ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ ձեռք բերել անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ, վճարել պարտադիր անդամավճարներ և այլն: Նշված ծախսերի համար Հայաստանի կարատեի ֆեդերացիային այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 270 մլն դրամ՝ համաձայն ներկայացված նախահաշվի և համապատասխան հիմնավորող փաստաթղթերի:

Առաջնության ընթացքում նախնական ակնկալվում է շուրջ 2000 մարզիկի, ավելի քան 5 տասնյակ մրցավարի, ինչպես նաև նրանց ուղեկցող և սպասարկող անձնակազմի մասնակցություն: Նախնական տվյալներով, ընդհանուր առմամբ, Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը շուրջ 3000 անձի մասնակցություն է նախատեսվում:

Առաջնության անցկացումը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը, մարզական ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգային մարզական հարթակներում հանրահռչակմանy՝ միաժամանակ խթանելով տուրիզմի զարգացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում