ԴԴավիթ Մուրադյան

Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սիսիանում 12-ամյա տղային ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և նրա՝ որպես անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նախօրեին ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Սիսիանի համայնքային ոստիկանությունը տեղեկացրել է, որ Սիսիանում 12-ամյա տղային հայհոյելու, նվաստացնելու և բռնության ենթարկելու դեպքով օպերատիվ միջոցառումներ են իրականացրել մանկավարժների հետ համագործակցությամբ․ 14-ամյա երկու դեռահասներ հայտնաբերվել և տեղափոխվել են բաժին, իսկ դեպքի տեսագրությունը ներկայացվել է քննչական բաժին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում