Պուտինին զեկուցել են նոր «Սարմատ» բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին

Պուտինին զեկուցել են նոր «Սարմատ» բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին

Ռուսական զինված ուժերը «Սարմատ» նորագույն բալիստիկ հրթիռի հաջող արձակում է իրականացրել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը: 

Նշվում է, որ այդ համալիրը գերազանցում է նախորդին թռիչքի հեռահարության, նետվող քաշի, արձակման պատրաստության, ինչպես նաև հակազդման միջոցների համալիրով, որը թույլ է տալիս հաղթահարել գոյություն ունեցող և հեռանկարային հակահրթիռային պաշտպանության համակարգերը:

Կարակաևը հայտնել է, որ նորագույն հրթիռով հագեցած առաջին գունդը մարտական հերթապահության կդրվի մինչև 2026 թվականի ավարտը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում