ԴԴիանա Գասպարյան

«Տեսլա»-ի կողային հայելիները գողացած անձը հայտնաբերվել է

«Տեսլա»-ի կողային հայելիները գողացած անձը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ կայանված իր «Տեսլա» մակնիշի մեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավան թաղամասի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
 
Կատարվում է նախաքննություն։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում