ԱԱսպրամ Սարատիկյան

Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավորված՝ փակ կլինեն Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները

Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավորված՝ փակ կլինեն Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:

Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից, Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: 

Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026 թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում