ԱԱսպրամ Սարատիկյան

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնության շրջանակում, ապրիլի 15-16-ը իրականացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) եռամյա ռազմավարական ծրագրի մշակմանը նվիրված քննարկում:

 
Քննարկման ընթացքում Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի փորձագետ Ջոշ Օունսթեդը ներկայացրել է եվրոպական ԿԱՄ-երի լավագույն փորձը՝ ընդգծելով կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորման կարևորությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ, ԿԱՄ-ի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը համակարգել է աշխատակազմի քննարկումները ԿԱՄ-ի եռամյա ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունների առնչությամբ։

 

Գործընթացը շարունակական է․ նախատեսվում են հետագա քննարկումներ և փորձագիտական աջակցություն Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորում է գործընկերների հետ համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կանխարգելման մեխանիզմների զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով։

 

Ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA)։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում