Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման: Օբյեկտում հրդեհ է բռնկվել: Հրշեջ ծառայության լրացուցիչ ուժեր են ուղարկվել: Տեղական իշխանության տվյալով՝ տուժածներ չկան, սակայն անվտանգային նկատառումներով տարհանում է հայտարարվել:

Ապրիլի սկզբին Տուապսեի նավահանգիստը երկու անգամ թիրախավորվել էր, ինչի հետևանքով հրդեհվել էր նավթային տերմինալը։ Կրակը չէր հաջողվում մարել մի քանի օր: Տեղի ունեցածի ֆոնին «նավթային» անձրևներ են տեղացել, զգալիորեն վատթարացել է օդի որակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը բացի Կրասնոդարի երկրամասից՝ թիրախում են եղել նաև Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի և Կուրսկի մարզերը, ինչպես նաև Ղրիմը: Խոցվել է ուկրաինական 186 անօդաչու թռչող սարք: Բելգորոդում 3 մարդ է զոհվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում