Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին։ Տեղական իշխանության տվյալով՝ վնասվել են բարձրահարկ շենքեր, քաղաքացիական տրանսպորտային միջոցներ և մեկ բուժհաստատություն։ Վիրավորվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Ուկրաինական կողմը նաև հայտնել է Սամարայի մարզում ռուսական նավթաբազա թիրախավորելու մասին: Հարվածըհասցվել է ԱԹՍ-ներով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: 

Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը խոցվել է ուկրաինական 97 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Աստրախանի, Բելգորոդի,Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի և Սարատովի մարզերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում