ՎՎարդան Հովսեփյան

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Դեյվիդ Մորանին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է ՀՀ-ում

իրականացվող բարեփոխումների շրջանակներում ռազմավարական մակարդակում խորհրդատվության տրամադրումը, համագործակցությունը զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմական կրթության ոլորտներում:

Դեյվիդ Մորանն իր հերթին կարևորել է համագործակցությունը պաշտպանության բնագավառում և հայտնել այն զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում