ԴԴիանա Գասպարյան

Ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է

Ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է

Ապրիլի 16-ին՝ ժամը 15:10-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։

Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում