ԴԴավիթ Մուրադյան

Սյունիքի պարեկները տղամարդու մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

Սյունիքի պարեկները տղամարդու մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

Ապրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։

 

Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ եղել են նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։
 
Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում