ԱԱսպրամ Սարատիկյան

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ Japan IT Week 2026 ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ Japan IT Week 2026 ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Japan IT Week 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավար են այցելել և ողջույնի խոսքով հանդես են եկել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և թվային վերափոխման գրասենյակի կառավարման և խաղաղության հաստատման վարչության տնօրեն Մասաո Շինոն:

Հյուրերը  բարձր են գնահատել  հայ-ճապոնական տեխնոլոգիական համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել նմանատիպ հարթակների կարևորությունը երկկողմ կապերի ընդլայնման գործում։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսի ընթացքում ճապոնացի գործընկերների կողմից ներկայացվել են շնորհանդեսներ (pitches) Հայաստանի էկոհամակարգի, ներդրումային գրավչության և ՏՏ ոլորտի մասին, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում։

Հայկական տաղավար են այցելել ինչպես ճապոնական, այնպես էլ այլ երկրների ոլորտային ներկայացուցիչներ, որոնք ծանոթացել են պետական և մասնավոր նախաձեռնություններին և նախագծերին, ինչպես նաև կազմակերպությունների գործունեությանն ու նորարարական լուծումներին: 

Ցուցահանդեսի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են միջոցառումներ (side events), B2B հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր մի շարք ոլորտային կենտրոններ։

Առանձին հանդիպումներ են անցկացվել նաև Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), «Sony Network Communications»,  «Sumitomo Corporation» և «YSK e-com» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև երկկողմ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում