ԴԴավիթ Մուրադյան

Կստեղծվեն իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար

Կստեղծվեն իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար

Գործադիրը հավանություն է տվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար՝ բարձրացնելով ՀՀ տնտեսավարողների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունները:

Որոշմամբ առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն սահմանել 99։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում և որպես հետևանք՝ նաև ՀՀ այլ ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ հնարավորություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում