Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի

Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հետ վերջին բանակցություններին, ընդգծել՝ դա ամենադրական հանդիպումներից մեկն էր: Զելենսկին շեշտել է Անկարայի հետ գործընկերության կարևորությունը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն։

Զելենսկին Ստամբուլ էր մեկնել ապրիլի 4-ին: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին: Նա նշել էր, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևոր էր համարել Էներգամատակարարման հուսալիության ապահովումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում