ԳԳոհար Սարգսյան

Ջրային կոմիտեի նախագահը Ֆիլիպիններում Պարենային համակարգերի ֆորումին անդրադարձել է ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականությանը

Ջրային կոմիտեի նախագահը Ֆիլիպիններում Պարենային համակարգերի ֆորումին անդրադարձել է ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականությանը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կազմակերպած Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին։

 

«Սնել ապագան, պահպանել մոլորակը» խորագրով ֆորումը միավորել էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, համաշխարհային փորձագետների, զարգացման ոլորտի գործընկերների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ տարածաշրջանի համար դիմակայուն պարենային ապագա ձևավորելու նպատակով։
 

Ֆորումի բարձրաստիճան մասնակիցների թվում էին Բութանի վարչապետը, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ասիական զարգացման բանկի տնօրենները։

 

Քառօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ եղել ագրոպարենային համակարգերի վերափոխման հրատապությանը՝ պայմանավորված կլիմայի գլոբալ փոփոխությամբ, ջրային ռեսուրսների աստիճանական նվազմամբ, կենսաբազմազանության կորստով և պարենային անվտանգության խնդրով։
 

Ֆորումի շրջանակում ելույթով հանդես է եկել նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

 

Նա անդրադարձել է ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությանն ու զարգացման ռազմավարական ուղղություններին, մասնավորապես՝ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։

 

Ղալամքարյանը ներկայացրել ձեռք բերված խաղաղության և առաջիկա տասնամյակներում այդ խաղաղությունը տարածաշրջանային ջրային համագործակցությանը ծառայեցնելու հնարավորությունը։

 

OneWater կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են  Հայաստանի գետային ավազանների և Սևանա լճի խնդիրների ուսումնասիրման և վիզուալիզացման հնարավոր նախագծին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները եւ, համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում իրականացնել նման նախագիծ։
 

«Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին Ջրային կոմիտեի նախագահի մասնակցությունը նոր մակարդակի հասցրեց Ջրային կոմիտե-ԱԶԲ շփումներն ու համագործակցությունը, որի արդյունքները միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում ապահովելու են առանցքային արդյունքներ Հայաստանի ջրային ոլորտի համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում