Զինվորական ճտքակոշիկների որակի բարձրացման քննարկում

Զինվորական ճտքակոշիկների որակի բարձրացման քննարկում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ: 

Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները և տեխնիկական բնութագրերը:

Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման, ինչպես նաև հետագա համագործակցության նպատակահարմարության քննարկման համար:

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում