Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից

Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մյուս որոշումներով՝ Վաչագան Ներսեսյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից, իսկ Կամո Քոչունցը՝ գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում