ՏՏաթև Խաչատրյան

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ներառյալ շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքները, արձանագրված և գույքագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նաև COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարություն իրականացված վերջին այցի արդյունքները։ Քննարկվել են գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և մշակված ժամանակացույցը։

Քննարկման առանցքային թեմաներից էր COP17-ի նախնական օրակարգը, որի շրջանակում նախարարը  ներկայացրել է հիմնական և հարակից (parallel) միջոցառումները, դրանց թեմատիկ ուղղվածությունը և կազմակերպման ժամանակացույցը։

Անդրադարձ է կատարվել նաև առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման հարցերին, ինչպես նաև տարբեր երկրների պատասխանատու կառույցների հետ համակարգման ընթացքին։

Նիստի արդյունքում  հստակեցվել են առաջնահերթությունները, պատասխանատուների շրջանակը և հետագա քայլերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում