Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և որոշումներ կայացնի, որպեսզի կարողանանք հասնել խաղաղության. Պեսկով

Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և որոշումներ կայացնի, որպեսզի կարողանանք հասնել խաղաղության. Պեսկով

Մոսկվան մեկնաբանել է Զատկի տոներին հրադադար հաստատելու վերաբերյալ Վոլոդիմիր Զելենսկու գաղափարը: Կրեմլի խոսնակը նշել է, որ համապատասխան հստակ ձևակերպված նախաձեռնություն չեն տեսել:

«Կրկնում ենք՝ Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և որոշումներ կայացնի, որպեսզի կարողանանք հասնել խաղաղության, այլ ոչ՝ ժամանակավոր զինադադարի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։ Նա նախազգուշացրել է՝ եթե հնարավորինս շուտ չհասնեն խաղաղության, ապա հետագայում Կիևն ավելի բարձր գին կվճարի: 

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը պատրաստ են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ պահանջելով գնալ տարածքային զիջումների։ Պետքարտուղարությունը հերքել է այս պնդումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում