Սթարմերն ու Աշ-Շարաան քննարկել են Սիրիայի և Մեծ Բրիտանիայի համագործակցության ամրապնդման հարցեր

Սթարմերն ու Աշ-Շարաան քննարկել են Սիրիայի և Մեծ Բրիտանիայի համագործակցության ամրապնդման հարցեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաային, որը Լոնդոն է ժամանել եվրոպական շրջագայության շրջանակում:

Աշ-Շարաան հանդիպումներ կունենա նաև Մեծ Բրիտանիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրի միջև համագործակցության ամրապնդման ուղիները:

Սիրիայի նախագահը Մեծ Բրիտանիա այցից առաջ այցելել է Գերմանիա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունները կենտրոնացած են եղել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում