ՊԵԿ փոխնախագահը հանդիպել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության ներկայացուցչի հետ

ՊԵԿ փոխնախագահը հանդիպել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության ներկայացուցչի հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է ՌԴ Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման և ստորագրման ընթացակարգերն արագացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առևտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում ՏՏ բնագավառի զարգացման կարևորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության և փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների: Վրինդաբա Գոհիլն այցի շրջանակում հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ քննարկելով վերջիններիս գործառույթներին ու իրավասություններին առնչվող հարցեր:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում