Գյուղատնտեսական ոլորտը ամբողջությամբ կհաշվառվի

Գյուղատնտեսական ոլորտը ամբողջությամբ կհաշվառվի

Գյուղատնտեսության ոլորտին առնչվող ամեն ինչ այսուհետև կունենա հստակ հաշիվ՝ գրանցված հատուկ պատասխանատուների կողմից: Հոկտեմբերի 11-ից սկսած 20 օր հաշվարարաները   տուն առ տուն են անցնելու՝ գյուղացիների ունեցվածքը հաշվառելու համար: Լրացված հարցաթերթիկների միջոցով հավաքագրված տվյալները կդառնան վիճակագրություն ու կպահվեն Ազգային վիճակագրական ծառայությունում հատուկ այս նպատակով ձևավորված վարչությունում:
 
Հարցաթերթիկը բաղկացած է 14 բաժնից։ Խոշոր համայնքներում գործի կանցնեն միանգամից 2 հաշվարարներ։ Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի, Ավստրիայի կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրվել է  5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Իսկ ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվելու է ծրագրի իրականացման համար Ազգային վիճակագրական ծառայությունում ձևավորված համապատասխան վարչությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում