Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Թանգսիրի

Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Թանգսիրի

Իրանի ամենամեծ նավթային տերմինալի տարածքում գտնվող Խարգ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը զգալիորեն կազդի նավթի գների վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։

«Եթե Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունը ձեզ նավթի գների նոր ինդեքսներ է բերել, ապա Խարգ կղզու վրա հարձակումը կհանգեցնի աշխարհում գների և էներգիայի բաշխման ավելի ծանր ու նոր հավասարության»,- գրել է ԻՀՊԿ հրամանատարը X սոցիալական ցանցում:

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հարցը, եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ջանքերը ձգձգվեն։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©