Ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 31 անօդաչու թռչող սարք. Սոբյանին

Ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 31 անօդաչու թռչող սարք. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ արձակումներ են եղել, ընդհանուր առմամբ ոչնչացվել է 31 անօդաչու թռչող սարք: Դոմոդեդովո օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է:

Առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 87 Ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ 31-ը՝ Ազովի ծովի ջրային տարածքում և 16-ը՝ Կրասնոդարի երկրամասում:

Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ չորս մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել մարտի 14-ի գիշերը Կիևի շրջանում հրթիռներով և դրոններով հասցված զանգվածային հարվածի հետևանքով: Թիրախավորվել է Կիևի մարզի 4 շրջան։ Ամենամեծ վնասը գրանցվել է Օբուխովի և Բրովարիի շրջաններում։ Ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 30 օբյեկ ՝ բնակելի բազմաբնակարան և մասնավոր տներ, ուսումնական հաստատություններ, կրիտիկական ենթակառուցվածքի ձեռնարկություններ, արտադրական և պահեստային տարածքներ, ավտոմեքենաներ:

Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական հարվածների մասին: Թիրախում են եղել Կիևի մերձակայքում գտնվող Տրիպոլի ՋԷԿ-ը և Նալիվայկովի ենթակայանը, որը մայրաքաղաքը կապում է Ռովենի ԱԷԿ-ի հետ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©