ԱԱսպրամ Սարատիկյան

Արարատի մարզի Հայանիստ գյուղում կասեցվել է ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող ձեռնարկություն

Արարատի մարզի Հայանիստ գյուղում կասեցվել է  ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող ձեռնարկություն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Վահագն Վարդանյան Օթարիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Հ․ Բժշկյանց 1)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում