ՄՄարի Կոստանյան

Մոսկվայում առաջին անգամ կցուցադրվի Բաղրամյանի մասին ֆիլմ

Մոսկվայում առաջին անգամ կցուցադրվի Բաղրամյանի մասին ֆիլմ

Մոսկվայում առաջին անգամ կցուցադրվի Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին վավերագրական ֆիլմ: Վավերագրական ֆիլմը, որի կադրերը վերցվել են ՌԴ ՊՆ ֆոնդերից, պատմում է հերոսական փայլուն գործունեությամբ աչքի ընկած հերոսներից մեկի անցած փառահեղ ճանապարհի ու կյանքի մասին:

1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցել 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում («Բագրատիոն» օպերացիա): Նրա բանակները ճեղքել-հասել են Բալթիկ ծով և շրջապատել 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում: Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման:

1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը: Բաղրամյանն էր ղեկավարել Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպել է Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում