ԳԳոհար Սիմոնյան

Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը` 101 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Չնայած խորհրդարան բերված նախագիծը ներկայացվել էր «Վրացական երազանք»-ի կողմից և ենթադրում էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրական կարգով, նույն ուժի որոշ պատգամավորներ դրժեցին իրենց նախնական խոստումը՝ դեմ քվեարկելով օրինագծի ընդունմանը:

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն վստահ է, որ եթե խորհրդարանի մեծամասնությունը տապալի համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը, իրադարձություններն արմատական հունով կընթանան:

«Այս ամենը հանգեցնելու է փողոցային ցույցերի: Գնդակն այժմ գտնվում է «Վրացական երազանք»-ի դաշտում․ դա նրա պատասխանատվությունն է, քանի որ, եթե չեն կատարում իրենց տված խոստումը՝ ձախողելով համամասնական համակարգի անցումը, ընդդիմությունն ու հանրությունը փողոց դուրս գալուց զատ այլ ելք չեն ունենում»,- ասել է Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը կանխատեսել էր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ խորհրդարանում:

«ԵՄ-ն զերծ է մնում կարծիք հայտնելուց, քանի որ սա Վրաստանի բնակչության և քաղաքական կուսակցությունների ընտրությունը պետք է լինի: Չնայած ամառվա ընթացքում քաղաքական կոնսենսուսի են հանգել առ այն, որ աշխատանքներ են տարվելու, այս ֆոնին ռիսկեր եմ տեսնում կուսակցությունների միջև վստահության տեսանկյունից»,- հայտարարել էր դեսպան Հարցելը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում