ԿԿարմեն Ղուկասյան

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 7-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Անիի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Դիլիջանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում