ԷԷմմա Վարդանյան

Փրկարարներն ու պարեկներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Փրկարարներն ու պարեկներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Մարտի 4-ին՝ ժամը 19։06-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել  արգելափակումից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ 

Փրկարարները սահմանել են հերթապահություն, որի ընթացքում Դիլիջանի ոլորաններում քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել երկու «DAF» մակնիշի կցորդով բեռնատար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում