ՔՔրիստինե Ոսկանյան

Կապիտալ ներդրումներ՝ ջրի որակի և հասանելիության բարելավման համար

Կապիտալ ներդրումներ՝ ջրի որակի և հասանելիության բարելավման համար

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության բյուջեի ֆինանսավորմամբ Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման համակարգերի և խմելու ջրի բաշխիչ ցանցերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր, որը նախատեսվում է ավարտել 2026 թվականին։

«Ծրագիրը ներառում է Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի առավել վթարային խմելու ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք ջրամատակարարման բաշխիչ ցանցի հուսալի կառավարում, շահագործման ծախսերի նվազում, ջրի որակի բարելավում և 191 լ/վ ջրաքանակի խնայողություն, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երևանում և մարզերում։

Մասնավորապես, խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգման՝ ներկայում իրականացվող աշխատանքներն ունեն հետևյալ ծավալները.

  • Նուբարաշեն վարչական շրջան՝ 47.5 կմ

  • Աջափնյակ վարչական շրջան՝ 38.5 կմ

  • Կենտրոն վարչական շրջան՝ 18 կմ

  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 14.5 կմ

  • Մարզերում՝ 22 կմ

Վերը թվարկված ծրագրերի շահառու է 6,300 տնտեսություն»,- ասվում է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում