Լավրովը Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Լավրովը Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Մերձավոր Արևելքում պատերազմ է ընթանում, Իրանի վրա հարձակման հետևանքները զգացվում են ամբողջ տարածաշրջանում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։

Նախարարի խոսքով՝ Իրանի կողմից միջուկային զենքի մշակման ապացույցներ չկան. ավելին՝ ԱԷՄԳ-ի և ԱՄՆ-ի կողմից հաստատումներ կան, որ Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել: Միևնույն ժամանակ, Իրանի դեմ ագրեսիան կարող է խթանել նրա կողմից միջուկային զենքի ստեղծումը։ 

Լավրովը նաև նշել է, որ Իրանում իրադարձությունների հետ կապված՝ ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներ ակնկալել պետք չէ։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ ռուս դիվանագետը նշել է, որ նրանց վերջնական նպատակները ոչ ոք չգիտի, բայց տպավորություն է, որ նրանք կռվելու են մինչև վերջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում