ՎՎարդուհի Հարությունյան

Թել Ավիվին և Իսրայելի այլ շրջանների հարվածներ են հասցվել. լրատվամիջոցներ

Թել Ավիվին և Իսրայելի այլ շրջանների հարվածներ են հասցվել. լրատվամիջոցներ

Իսրայելի հյուսիսային հատվածում պայթյուններ են որոտացել, թիրախավորվել են նաև Թել Ավիվի մի քանի շրջաններ՝ հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: Իրանական ԶԼՄ-ներում տարածվում են տեսագրություններ, որոնցում, ըստ աղբյուրների, պատկերված են Իսրայելի տարածքում հրթիռների անկման պահերը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելը հարձակվել է Պարսից ծոցի ափին գտնվող իրանական Չաբահար քաղաքի վրա։

Իրանն էլ իր քաղաքացիներին կոչ է արել լքել ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը և Հորդանանը՝ այնտեղ ամերիկյան բազաների առկայության պատճառով: Օդային տագնապ է հայտարարվել Բահրեյնի ամերիկյան ռազմաբազայում, որտեղ գտնվում է ԱՄՆ 5-րդ օպերատիվ նավատորմի շտաբը: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել նաև Հորդանանում և Օմանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում