ԷԷմմա Վարդանյան

ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները

ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվող քննարկմանը, որը վարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են Հայաստանի շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկները։ 

Անդրադարձ է կատարվել արտաքին էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրներին, նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող հարցերի։ 

Քննարկվել է նաև նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության շուկայի ազատականացման հարցը։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում