ՎՎարդուհի Բալյան

Մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը

Մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մշակել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը. հայտնում են e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: 

Ռազմավարության հիմքում ընկած են ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը՝ ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերի։

Ռազմավարությամբ սահմանվել են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել՝

  • Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը.
  • զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայնմանը.
  • Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարաձգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը.
  • ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը.
  • համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի բարելավմանը.
  • զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում