ՔՔրիստինե Ոսկանյան

Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական»

Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական»

Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Սա հաջորդում է Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի նմանատիպ բարելավմանը, ինչը փաստում է երկրի նկատմամբ ձևավորված միջազգային տնտեսական վստահության շարունակական դրական շղթայի մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Հեռանկարի վերանայումն արտացոլում է տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը: Այն պայմանավորված է Հայաստանի տնտեսական աճի դրական հեռանկարով և միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակի ու ճկուն փոխարժեքի միջոցով արտաքին ցնցումները կլանելու հնարավորությամբ:

 

Գործակալության պնդմամբ` վարկանիշը հիմնված է Կառավարության հետևողական հարկաբյուջետային քաղաքականության, մեղմացող ռիսկերի և արտարժութային ամուր դիրքերի վրա: «Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ժամանակ առկա է վարկանիշի փաստացի բարձրացման մեծ հավանականություն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում