ՄՄանե Գևորգյան

Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել

Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Պառավաքար գյուղի 68-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են երկու ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր:
 
Կատարվում է նախաքննություն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում